Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հռչակագրից, որը ստորագրվել է 2020 թվականին Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից և նպաստել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա, այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ուղու վրա արդեն երկու տարի գրեթե տեղաշարժ չկա, կամ ասենք առնվազն մեկուկես տարի՝ անցած ամառվանից»,- պարզաբանել է նա Առաջին ալիքին տված մեկնաբանությունում։
Միևնույն ժամանակ, Օվերչուկի խոսքով, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։