Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

2024 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,391,798.7 հազար դրամ՝ թվով 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար:

 

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քանի փուլով են իրականացվում ծրագրերը, որին ի պատասխան Գնել Սանոսյանը նշեց. «Սկզբում համայնքներն իրենց մասնաբաժինն են վճարում, հետո նոր մենք սկսում ենք վճարել. որպես կանոն, շինարարության 50 տոկոսը երբ պատրաստ է լինում, մենք վճարում ենք, այսինքն վճարում ենք կատարված աշխատանքի դիմաց»:

 

Ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

 

«Այս հատկացումները եթե իրականացնենք, արդեն բյուջեից 17 մլրդ 52 մլն դրամ կլինի կառավարության հատկացրած մասնաբաժինը»,- ասաց Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասն թվարկեց բոլոր ծրագրերը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

423