Թուրք զինվորականները Ղարաբաղի հարցով դիտարկման կենտրոնում կլինեն միայն մեկ տարի
Թուրք ռազմական մասնագետները Ռուսաստանի հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի հարցով դիտարկման կենտրոնում կգործեն մեկ տարի: Այս մասին ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ՝ տեղեկացնում է Region Monitor-ը:
Նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև տեսակապի միջոցով բանակցությունների արդյունքում:
Նախօրեին Աքարն ասել էր, որ շուտով Թուրքիան կսկսի զորքերը տեղափոխել Ադրբեջան: Ենթադրվում է, որ այդ զինծառայողները ներգրավված կլինեն կենտրոնի աշխատանքներին:
23 Նոյեմբեր, 2020 21:38
545
Բաքվում ընթացող դատավարությունն ավարտվել է. հայտնի են դատավճիռները
05 Փետրվար, 2026 14:12
Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը
06 Դեկտեմբեր, 2025 00:02
Ինչ ծրագրեր են իրականացվել 2023-ից մինչ այժմ՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. ԱՍՀՆ-ն ամփոփել է
01 Օգոստոս, 2025 12:15