Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք հավակնություն ունի Հայաստանի ղեկավարի պաշտոնին։

«Հակսանալի չէ, եթե խոսքը գնում է քաղաքականությամբ զբաղվելու կամ չզբաղվելու մեջ, ապա 2008 թվականի ապրիլի 9-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018 թվականից քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձնով։ Պաշտոնը այն քաղցրությունը չունի, որին չտես մարդիկ կարող են կպնել»,- ասաց նա։

Քոչարյանը կարծում է, որ երկիրը վտանգների տակ է, որը իրեն ստիպել է վերադառնալ քաղաքականություն․ «Մինչև այդ սպառնաիլիքները չվերադառանան իմ և իմ թիմի իրավունքն է վերադառնալ քաղաքականությանը»։

Հիշեցնենք՝ նա արձագանքել է օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արած հայտարարությանը, ըստ որի՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան) ստվերն է և ուրվականը:

Քոչարյանը ասել է, թե իսկական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։

Հիշեցնենք՝ հիշյալ հարցազրույցի ժամանակ Աջապահյանը մասնավորապես ասել էր.

«Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար»:

398