Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանը ուզում է, որ ՀՀ-ի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ն պահել շրջափակման մեջ:
Այս մասին ՔՊ ժողովրդավարության դպրոցում ելույթի ժամանակ հայտնել է Փաշինյանը՝ մանրամասնելով, թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը և նշանակությունը:
«Մեր իրականության մեջ անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բանակ, երրորդ հերթին հասկանում են բանակ:
Այս իրավիճակում անվտանգություն գոյություն չունի և չի կարող գոյություն ուենալ: Բանակը, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի առանցքային դերն առաջինը չի և երկրորդը չի:
Եթե առաջինը կամ երկրորդն է, նորից եմ ասում, ուրեմն անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի:
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել ՀՀ-ին:
Եվ այդ փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրեջանին:
Առաջինը, եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում ՀՀ-ն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի:
Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություն ունի ՀՀ-ի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգնել ՀՀ-ի պաշտպանունակությունը բարձրացնելու համար և Ադրբեջանն իր ագրեսիվ պլանները մեր նկատմամբ խնդիրներ կարող է ունենալ:
Կարող եմ ասել, որ ՀՀ-ն որևէ ագրեսիվ նկատառում տարածաշրջանի երկրների նկատմամբ չունի:
Ավելին, սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու համար անգամ ռազմական ճանապարհով տենց մտադրություններ չունի» ,-հայտարարել է Փաշինյանը: