Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանին և «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկի տնօրեն Թագուհի Միրզախանյանին։
Ինչպես տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից, քննարկվել են փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Հիմնադրամի ներկայացուցիչները մարզի ղեկավարին են ներկայացրել հասարակության տարբեր թիրախային խմբերի համար «Իմ քայլը» հիմնադրամի կողմից մի շարք ոլորտներում՝ այդ թվում կրթության, զբաղվածության, սոցիալական զարգացման, գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող բարեգործական ծրագրերը և առաջիկա անելիքները։
Արամ Ղազարյանը կարևորել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը և մարդասիրական առաքելությամբ կյանքի կոչվող ծրագրերը: Լոռու մարզպետը նշել է, որ աշխատակազմի հետ պատրաստակամ են շարունակել գործակցությունը՝ հանուն մարզի և պետության կայուն զարգացման։
Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանաված և Լոռու մարզում հաստատված ընտանիքներին գյուղատնտեսական աջակցության ծրագրի շրջանակներում՝ որպես շահառուներ, ներգրավելու հնարավորությունները։