Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի ազգային ավիափոխադրող Lufthansa-ի գլխավոր գործադիր տնօրեն Կարստեն Շփորը մտավախություն ունի, որ ավիաընկերությունները կշարունակեն կրճատել Գերմանիայով իրենց թռիչքների թիվը։ Պատճառն այն է, որ Գերմանիայում ավիաընկերությունների համար հարկերն ու վճարները չափազանց բարձր են, ասել է Շփորը Bild-ին տված հարցազրույցում։
«Պետական վճարների չափից ավելի աճը հանգեցնում է նրան, որ առաջարկը (ավիաչվերթերի շուկայում) շարունակում է նվազել․ ավելի ու ավելի շատ ավիաընկերություններ են խուսափում թռիչքներ կատարել գերմանական օդանավակայաններից կամ չեղարկել դրանց միջոցով կարևոր կապերը», - ասել է Lufthansa-ի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ շատ մտահոգված է ստեղծված իրավիճակով։
Նշենք, որ օգոստոսի վերջին եվրոպական խոշորագույն Ryanair լոուկոստերը հայտարարել էր, որ 20%-ով կրճատում է երթուղիները մայրաքաղաքի «Բեռլին-Բրանդենբուրգ» օդանավակայանից՝ 750 հազարով կրճատելով նստատեղերի թիվը։ Իսկ օգոստոսին հայտնի դարձավ, որ, ըստ 2025 թվականի ամառային չվացուցակի, ավիաընկերությունն ամբողջությամբ կդադարեցնի թռիչքները Դորտմունդի, Դրեզդենի ու Լայպցիգի օդանավակայաններից և 60%-ով կնվազեցնի թռիչքները Համբուրգից։
Eurowings-ը՝ Lufthansa-ի դուստր ձեռնարկությունը, այդ ժամանակվանից զգուշացրել էր, որ Համբուրգից ավելի քիչ թռիչքներ է իրականացնելու, ընդ որում 2025 թվականին ավելի քան 1000 չվերթ կրճատվելու է:
Ինչպես Ryanair-ը, Eurowings-ը նույնպես մասնագիտացված է էժան ավիատոմսերի մեջ: