Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։

«Մեսսին յուրաքանչյուր երեք օրը մեկ կայունություն է գրանցել 15 տարի շարունակ։ Ինձ բախտ է վիճակվել տեսնել դա ամեն օր։ Նա բացառիկ է»,- Che Tempo Che Fa-ի եթերում ասել է կատալոնացի մասնագետը։

Գվարդիոլան «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրին մարզել է կատալոնական «Բարսելոնայում» 2008-2012-ին:

515