Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ագրեսիայի դեմ պատերազմը ոչ միայն փորձություն է Ուկրաինայի համար, այլև զգալի տնտեսական ու ռազմական օգուտներ Միացյալ Նահանգների համար։
Այս մասին նա ասել է բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։
Զելենսկին շեշտել է, որ ԱՄՆ-ն միլիարդավոր շահույթներ է ստացել զենքի արտադրության ու վաճառքի ավելացումից, ինչպես նաև անգնահատելի մարտական փորձ, որը կօգնի նրանց ապագայում:
«Այս պատերազմը Միացյալ Նահանգներին միլիարդավոր դոլարների եկամուտ բերեց։ Նրանք ընդլայնել են զենքի արտադրությունը, ամրապնդել սեփական պաշտպանական արդյունաբերությունը, ինչպես նաև ձեռք են բերել եզակի մարտական փորձ՝ դիտարկելով, թե ինչպես է ժամանակակից տեխնիկան գործում իրական մարտական պայմաններում»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները զանգվածաբար զենք են գնում՝ ուժեղացնելով իրենց բանակները համաշխարհային անվտանգությանը սպառնացող վտանգների պայմաններում։