Թալինում՝ շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է կնոջ մարմին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թալին քաղաքի Շահումյան փողոցում դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Ջուլիետա Հ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
05 Փետրվար, 2025 11:04
166
Թալին-Թաթուլ ճանապարհին «ՎԱԶ-2106»-ի ստուգման արդյունքում ապօրինի որս և հրացաններ են հայտնաբերվել
10 Մարտ, 2025 11:32
Մարտի 1-ից Թալինի համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձը բարձրանալու է 20%-ով
17 Փետրվար, 2025 12:44
Թալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
25 Հունվար, 2025 10:45