Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լյուքսեմբուրգի արքայազն Ֆրեդերիկը մահացել է 22 տարեկան հասակում․ նա տառապում էր հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ, Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Sun-ը։ Արքայազնի մահվան մասին հայտնել է նրա հայրը՝ Ռոբերտ Լյուքսեմբուրգցին՝ հերցոգ Անրիի զարմիկը։

Ֆրեդերիկը մահացել է մարտի 1-ին Փարիզում։ Նա ուներ հազվագյուտ միտոքոնդրիալ հիվանդություն, որն առաջացել էր POLG գենի մուտացիաներից։ Այն ազդում է մի քանի օրգանների վրա, առաջին հերթին ուղեղի, նյարդերի, մկանների և լյարդի վրա: POLG հիվանդության հաճախականությունը գնահատվում է 1 դեպք 10 հազարի մեջ։

«Ուրբաթ օրը՝ փետրվարի 28-ին, հազվագյուտ հիվանդությունների օրը, մեր սիրելի որդին մեզ կանչեց իր սենյակ՝ վերջին անգամ խոսելու իր հետ: Ֆրեդերիկը ուժ և քաջություն գտավ մեզանից յուրաքանչյուրին հերթով հրաժեշտ տալու համար», - ասել է նրա հայրը:

771