Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռք բերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ հեշթեգի ներքո:
10 Մարտ, 2025 17:27
184