Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 30-ին տեղի ունեցավ Գյումրու ՏԻՄ ընտրությունը և մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 14, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 2 մանդատ: 

Գյումրու ավագանին ունի 33 անդամ։ 

Araratnews-ի հետ զրույցում Գյումրու ՔՊ շտաբի խոսնակ, Գյումրու նախկին ավագանու անդամ Վովա Հակոբյանն ասաց, որ ՏԻՄ օրենսգրքով՝ ավագանու առաջին նիստին համայնքի ղեկավարն ընտրվում է, եթե նրա օգտին քվեարկել է ավագանու անդամների բացարձակ մեծամասնությունը` առնվազն ավագանու 17 անդամ։ 

Եթե թեկնածուներից որևէ մեկը չի ստանում բավարար թվով ձայներ` տեղի է ունենում համայնքի ղեկավարի 2-րդ փուլ:

2-րդ փուլում առաջադրված թեկնածուն կամ թեկնածուներից մեկը ոչ թե պետք է հավաքի առնվազն 17 ձայն, այլ արդեն ավագանու նիստին մասնակցող ավագանիների մեծամասնությունը պետք է քվեարկի նրա օգտին: Եթե օրինակ 33 ավագանու անդամից 20-ը մասնակցում են նիստին, ապա առնվազն 11 ավագանու անդամ պետք է կողմ քվեարկի: 

Իսկ եթե երկշաբաթյա ժամկետում նիստեր չկայանան ու համայնքի ղեկավար չընտրվի՝ տեղի կունենան նոր արտահերթ ընտրություններ։

Նշենք, որ ընտրական օրենսգրքի համաձայն եթե որեւէ կուսակցություն կամ դաշինք չի ստանում ավագանու անդամների 50%-ից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով։

541