Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիայի պաշտպանության նախարարության խոսնակ Հասան Աբդել-Ղանին հայտարարել է, որ կառավարական անվտանգության ուժերին «հաջողվել է չեզոքացնել Բաշար ալ-Ասադի տապալված ռեժիմի մնացուկներին»: Այս մասին փոխանցում է Araratnews.am-ը` հղում անելով SANA գործակալությանը։

Երկրի ափամերձ նահանգներում, այդ թվում՝ Լաթաքիայում և Տարտուսում, որտեղ անցած շաբաթվանից բախումներ են ընթանում ալավիների հետ, իրավիճակը կայուն է, հավելել է նա։

Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ սիրիական նոր իշխանությունների կողմից առաջադրված բոլոր նպատակներն իրականացվել են։

«Մենք կարողացանք հետ մղել ջախջախված ռեժիմի մնացորդների հարձակումները, մենք կարողացանք հեռու պահել նրանց կարևորագույն օբյեկտներից և ապահովել հանրային ճանապարհների մեծ մասը: Պետական ​​կառույցները կարողացել են վերսկսել իրենց աշխատանքը և արդեն ծառայություններ են մատուցում մեր ժողովրդին՝ կյանքը նորմալ հուն վերադարձնելու համար»,- գրել է Աբդել-Ղանին X-ի իր էջում:

76