
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան (Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի) ասել է, որ նոր իշխանությունները թույլ չեն տա, որ անցումային կառավարության արտաքին ուժերին կամ հակառակորդներին երկիրը ներքաշեն քաղաքացիական պատերազմի մեջ։ Իր ուղերձում նա ընդգծել է, որ զանգվածային բախումների բոլոր մեղավորները կպատժվեն։
Անվտանգության ուժերի և ալավիների (որոնց պատկանում է պաշտոնանկ արված նախագահ Բաշար ալ-Ասադը) միջև բախումները շարունակվում են մարտի 7-ից։ Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի գնահատականների համաձայն՝ մարտի 9-ի բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ։
Ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում Ահմեդ ալ-Շարաան ապստամբության մեջ մեղադրել է «Ասադի կողմնակիցներին» և «օտար տերություններին»: Սիրիայի նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ որ պետությունների մասին է խոսքը։