Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։
 

Հուլիսի 20-ին Կանադա աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի առցանց հանդիպումը ԵՄ-ում Կանադայի վարչապետի անձնական ներկայացուցիչ Ջոն Հանաֆորդի հետ: 

ԱԳ նախարարությունից հայտնում են՝ անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ Հայաստանի և Կանադայի հարաբերություններում առկա զարգացումներին, այս համատեքստում համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին:

Կարևորվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցության նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության կատարած այցը Հայաստան:

92