
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Մել Մետալ» ՍՊԸ ներմուծվող սարքավորումը նախատեսում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատում, ընկերությունը նախատեսում է իրականացնել 1.2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 27 աշխատատեղ 135 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 42-ի՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 129 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8.2 մլն դրամ։
«Էդգար փարթներս» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բազմատեսակ տուփերի, գովազդային և փաթեթավորման նյութերի, պիտակների և այլ տպագրական ապրանքների արտադրության համար՝ իրականացնելով 2.1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 400 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում: Ներկայումս առկա է 37 աշխատատեղ 213 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2028 թվականը, նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 48-ի՝ 235 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 113 մլն դրամ։
«Սարանիստ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար՝ իրականացնելով 3.5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ներկայումս առկա է 590 աշխատատեղ 370 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել մինչև 605-ի՝ 405 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 178.2 մլն դրամ։
«Միմո թրեյդ» ՍՊԸ ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերը նախատեսվում է իրացնել, ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 436 մլն դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 169.8 մլն դրամի ներդրում մոնտաժային և շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 436 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22 մլն դրամ: