
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության վճռական դիրքորոշումը և աջակցությունը, որը բարձրաձայնվեց Իրանի վրա վերջին հարձակման օրերին:
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
«Դրանով Հայաստանը ցույց տվեց, որ ՀՀ կառավարությունը և ժողովուրդը և ուրախության, և տխրության օրերին գտնվում են Իրանի կառավարության և ժողովրդի կողքին»,- ասաց դեսպանը:
Ինչ դիրքորոշում ունի իրանը Խաղաղության պայմանագրի, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման քննարկումների և քայլերի վերաբերյալ:
«Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների նորմալացումը այլ երկրների հետ, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության հետ: Դուք հարևաններ եք և հարևանները, բնական է, որ պետք է միշտ խաղաղության և անվտանգ պայմաններում ապրենք կողք կողքի: Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա դուք մեր դիրքորոշմանը ծանոթ եք: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, բայց ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ազգային և տարածքային ինքնիշխանության, երկրների տարածքային ամբողջականության շրջանակում և տարածաշրջանի երկրները պետք է օգտվեն դրանից»,- ասաց Իրանի դեսպանը: