Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Աչքովս ընկավ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն ասել է, որ թեմերից մեկում օրերս քահանան հրաժարվել է կատարել այն մկրտության ծեսը, որում որպես քավոր պիտի հանդես գար ՔՊ-ական պատգամավորներից մեկը:

Չգիտեմ` հարգարժան ընդդիմադիր վարդապետը ճիշտ է ասում, թե ոչ, բայց ես` որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, պատրաստ եմ իմ լիազորություններից բխող լուծում տալ Հոգեշնորհ Տիրոջ ցանկացած քաղաքացիական խնդրի, նաև իր նշած քահանայի ցանկացած խնդրի, որովհետև ես գիտեմ` որն է քաղաքացիներին ծառայելու իմ առաքելությունը, և այն ամենևին կապված չէ մարդկանց քաղաքական հայացքների հետ:

Պատրաստ եմ լուծում տալ նաև Կտրիճ Ներսիսյանի քաղաքացիական խնդիրներին: Իսկ հոգևոր խնդիրներին, ցավոք, լուծում տալ չեմ կարող: Այդ լուծումն ինքը պիտի տա` ազատելով վեհարանը ու դադարելով խաղալ մեր եկեղեցու հեղինակության հետ:

749