Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է կաթողիկոսի վերջին հայտարարությանը՝ կապված Աջապահյանի գործի վերաբերյալ իրավական գործընթացի հետ:

«Կարդացի Կտրիճ Ներսիսյանի հրամանով ընդունված մի հայտարարություն, որտեղ երկրի իշխանությունը մեղադրվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքի ազատությունը սահմանափակելու համար:

Ի գիտություն Կտրիճ Ներսիսյանի՝

Ռազմական հեղաշրջման կոչ անելը չի տեղավորվում խոսքի ազատության մեջ:

Ինչպես եկեղեցական կանոնով կաթողիկոսին արգելվում է երեխա ունենալ, այնպես էլ այդ նույն կերպ քրեական օրենսգրքով արգելվում է ռազմական հեղաշրջման կոչ անելը:

Հորդորում եմ եկեղեցական պատկան մարմիններին բացատրել սա Կտրիճ Ներսիսյանին ու դադարեցնել նրա եկեղեցահալած ու ապապետական գործունեությունը:
Իսկ Մայր Աթոռը, որքան էլ Կտրիճ Ուխտազանցը փորձի այն վերածել քրեաօլիգարխիայի քաղաքական բնի, այդպիսին չի դառնալու:

Այն մաքրվելու է ու շարունակելու է մնալ հայ ժողովրդի կարևոր արժեքային հիմնասյուներից մեկը»,- գրել է Ռուբինյանը:

570