2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ) դուրս են եկել եզրափակիչ։
Միքայելյանը կիսաեզրափակչում 11-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկիտա Աբրամովին և մեդալը կվիճարկի ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևի հետ։
Իբոյանը կիսեզրափակչում նույնպես առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։ 10-0 հաշվով նա հաղթել է Դենիս Սախալյուկին։ Եզրափակչում նրա մրցակիցը լինելու է ռուսաստանցի Մուխամեդ Խանիևը։
Կիսաեզրափակչում էր նաև Խաչատուր Խաչատրյանը (125 կգ), որը, սակայն, պարտվել է Վոլոդիմիր Կոչանովին (Ուկրաինա) և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Գոտեմարտերը կկայանան այսօր երեկոյան։
10 Մարտ, 2025 17:29
91