
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը տեղի կունենա ապրիլի 11-13-ը Թուրքիայում։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին կմասնակցի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ միասին։
Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումում հավաքված համաշխարհային առաջնորդները, քաղաքական գործիչները, գիտնականները, գործարարները, լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն ժամանակակից աշխարհում դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև կքննարկեն դիվանագիտության դերն ու հիմնական սկզբունքները, հակամարտությունների լուծման գործիքները և միջնորդական ռազմավարությունները։