Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռեստորան «Զեն». այն այս շատ կարճ ժամանակահատվածում հասցրել է դառնալ երևանցիների և Երևան այցելող հյուրերի ամենասիրելի վայրը, որտեղ մեկտեղված են զվարճանքը, համեղ սնվելը, լողավազանում լիցքաթափվելը և, իհարկե, այս ամենը միայն պրոֆեսիոնալ դիջեյի բարձրակարգ երաժշտության ներքո: Բայց սա ամենը չէ. ռեստորանի ամենակարևոր ատրիբուտը, որով այն առանձնանում է բոլորից, դա մեր մայրաքաղաքի՝ բարձունքից սփռված գիշերային տեսարանն է՝ հեքիաթային լույսերով:

«Զենում» անցկացված ցանկացած երեկո դառնում է անմոռանալի. բարեհամբյուր սպասարկող անձնակազմն ու հմուտ խոհարարների պատրաստած կերակուրների անկրկնելի համն ու օրիգինալ մատուցումը միայն բազմապատկում է ռեստորան ևս մեկ անգամ այցելելու ցանկությունը:

Այստեղ կարող եք կազմակերպել Ձեր կյանքի ամենանվիրական օրերը՝ լինի ծննդյան օր, հարսանիք, կնունք, կամ ուղղակի ընկերական հանդիպումներ: Հավատացե՛ք, մեկ անգամ լինելով «Զենում», այլևս չեք փոխի Ձեր ընտրությունը:

«Զեն» ռեստորանի հասցեն է՝ Նորք-Մարաշ, Գարեգին Հովսեփյան փողոց 62/11:

417