Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինացի բլոգեր Անատոլի Շարիյը պնդում է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակվելու են մայիսին։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, նա գրել է իր Telegram-ի ալիքում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել այս տարվա գարնան վերջին։ Զելենսկին պետք է հրաժարվի Ուկրաինայի նախագահի պաշտոնից և իշխանությունը փոխանցի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին, ինչպես պահանջում է երկրի օրենսդրությունը, գրել է Շարիյը։

Նա հավելել է, որ հանրապետությունում պետք է ձևավորվի նաև ազգային միասնության կառավարություն, որում կընդգրկվեն «հայտնի մարդիկ»։ Բլոգերը կարծում է, որ Զելենսկին «պարտվում է, ուստի նա հնարավորինս ամեն ինչ կխառնի»։

Շարիյը հավելել է, որ այժմ Զելենսկու համար ամեն ինչ վատ է ընթանում։

176