
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շահումյան սովխոզի թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել և կան տուժածներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 8-րդ տան նկուղում, ինչի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներ հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:
Տուժածները ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ագզային կենտրոն։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։