Նոր Խարբերդ գյուղում այրվել է ավտոմեքենա

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 24-ին՝ ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայում. առկա է գազի արտահոսք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։15-ին, մարվել՝ 21։25-ին: Այրվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և տարածքում կայանած Nissan մակնիշի ավտոմեքենայի հետնամասը՝ մասամբ։ Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարպումը։
25 Մայիս, 2025 09:54
188