Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։

Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու և քաղաքական երկխոսությունն ավելի խորացնելու ուղղությամբ։

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ բարեկեցություն և հաջողություն, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և զարգացում»։

181