Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաղուց այդպես չէի հուզվել

Մի զգացողություն, որը բառերով չես արտահայտի։ Երբ չգիտես, չես էլ պատկերացնում, ու քեզ անակնկալ են անում։ Այդպես էր երեկ։

Հայ Էկոնոմ բանկի 2024 տարեկան ժողովն էր։ Հրավիրված էի որպես բանկի հաճախորդ։ Ճիշտն ասած՝ չէի հասկանում, թե ինչի համար էին հրավիրել։ Բայց անկեղծ հաճելի էր մասնակցել նման կարևոր միջոցառմանը։

Միջոցառումն ընթանում էր ըստ պլանավորվածի՝ ամփոփումներ, հաշվետվություններ, արձանագրումներ։ Նիստը վարում էր խորհրդի նախագահ Սարիբեկ Սյուքիասյանը։ Եվ հանկարծ․

> «Ամբիոնի մոտ ենք հրավիրում Տիգրան Գյուլումյանին»։

Մոտեցա։ Եվ լսեցի՝

ՀայԷկոնոմ բանկը ՀանդԱրտ մշակութային այգուն տրամադրում է ֆինանսական աջակցություն՝ ՀանդԱրտ-ի զարգացման համար։

Մի ամբողջ օր անցկացրի տպավորված մտորումների մեջ։ Երբ ոչինչ չես ակնկալում, չես խնդրում, բայց քեզ գնահատում են։ Լուռ, առանց աղմուկի։ Գնահատում են արժեք ստեղծելու, անհնարինը հնարավոր դարձնելու, ՀանդԱրտը զարգացնելու համար։ Ինչ խոսք կարիքը շատ կա....

 Շնորհակալություն՝

Հայէկոնոմ բանկ։

 Շնորհակալություն՝ Սարիբեկ Սյուքիասյան։

Այս ամենը ոչ միայն աջակցություն է, այլև հավատ՝ դեպի ստեղծարար գործի

279