Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ 56-ամյա տղամարդը Առատաշեն գյուղում զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Առատաշեն գյուղի իր տարածքը նշված անձը արդեն շուրջ մեկ ամիս է՝ առանց համապատասխան թույլտվության շահագործում է որպես ծխախոտի պահեստ, որտեղ կան առանց համապատասխան դրոշմանիշի և «QR» մատնանշման ծխախոտներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 28-ին կատարված զննությամբ հայտնաբերվել է տարբեր տեսակի ծխախոտների 596 տուփ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

117