Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դամասկոսը Մոսկվայի լավ ընկերն է թե՛ արաբական աշխարհում, թե՛ համաշխարհային ասպարեզում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի արտգործնախարար Ասադ ալ-Շեյբանիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Սիրիան հետաքրքրված է շարունակել համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում։

«Մենք այսօր, իհարկե, քննարկեցինք մեր համագործակցության զարգացման հեռանկարները նոր պայմաններում բոլոր ոլորտներում՝ առևտրի և տնտեսության, անվտանգության ոլորտում, որտեղ մենք նաև կուտակել ենք հարուստ փորձ։ Մարդասիրական, մշակութային և կրթական ոլորտներում», - ասել է ՌԴ արտգործնախարարը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ վերջին տարիներին Ռուսաստանի և Սիրիայի միջև կնքվել են բազմաթիվ համաձայնագրեր և պայմանագրեր։

140