
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տեղեկացնեմ, որ Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցությունը դա մենք ենք` Ազգային առաջընթաց կուսակցության հիմնադիրներն ու անդամները, իսկ Հայկ Մարությանը և նրա կողմից նշանակված խմբակցության ղեկավարը, որոնք մեր ցուցակով ընտրվել են ավագանի, որևէ կապ չունեն այդ խմբակցության բուն էության հետ, այսինքն` նրանց ելույթները, խոսքերը, գրառումները կամ հայտարարությունները մեր անունից չեն, այլ Մարությանի անունից են կամ իրանց նոր ուժի անունից։
Այսուհետ` Ազգային Առաջընթաց Կուսակցություն ու խմբակցության անունից հայտարարությունները չխառնեք մարությանական ելույթների հետ։
Այս մարությանական խմբակը դեմ է հանդես եկել մեր գրեթե բոլոր նախաձեռնություններին, այդ թվում` Երևանի քաղաքապետ Ավինյանի իմպիչմենթի նախաձեռնություններին, դրա փոխարեն նրանք ուժ ու եռանդ չեն խնայում ինձ` մեր խմբակցությունից հեռացնելու անհաջող փորձեր անելու համար, վերջերս խնդրել են Ավինյանի աշխատակազմին, որ ինձ տեղափոխեն նիստերի դահլիճի ամենավերջ, հանեն ինձ հանձնաժողովներից, հանձնարարել են խմբակցության փորձագետներին չկատարել իմ հանձնարարությունները, փոխել են սենյակի բանալին, որ ես չկարողանամ քաղաքացիների ընդունելություն կազմակերպեմ և այլն։
Կարճ ասած` մանկապարտեզ։