Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում մայիսի 24-ի ցերեկը, 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան,2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում մայիսի 24-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-ի երեկոյան, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Մայիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
24 Մայիս, 2025 15:59
281