
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր:
shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:
Դեպքի փատով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, այն վարողի, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ տրանսպորտային միջոցը տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: