
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ստամբուլում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները։ Դրանք սկսվել են Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 10:00-ին։
Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քալթերը։
Այն ընդհատվել էր ճաշով և ավելի ուշ վերսկսվել։
Զրույցը տեղի է ունեցել «կառուցողական մթնոլորտում», հաղորդում է ТАСС -ը՝ հղում անելով աղբյուրին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հանդիպումը նվիրված է եղել «երկկողմ հարաբերությունների կարգավորման և նորմալացման հարցերին»։
Կողմերը վերջին անգամ հանդիպել են Ստամբուլում փետրվարի 28-ին։