Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մարտի 1-ի գործը Դատախազության կողմից վերաորակավորվել է և Քոչարյանը նորից հայտնվելու է դատարանում».- այս մասին Հանրայինի եթերում հայտարարեց Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

Իսկ թե ինչն է ստիպում Քոչարյանին զբաղվել քաղաքականությամբ Չախոյանը կարծում է, որ կա 2 պատճառ. «Առաջին. աշխարահաքաղաքական կենտրոններից որևիցե մեկից ցուցում կա Քոչարյանին զբաղվել քաղաքականությամբ, լինել այս իշխանության ընդդիմությունը, հնարավորության դեպքում իշխանափոխություն անել կամ հեղաշրջում և 2-րդը՝ օրինակ Քոչարյանին և նրա ընտանիքին ներկայացված այն պահանջներն են որոնց հիման վրա կան դատական վարույթներ օրինակ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ և երբ Քոչարյանին հարցնեն այդ 3մլն դոլարանոց տունը հունական կղզում ինչպես եք ձեռք բերել մատնանշի ասի դե ես քաղաքականությամբ եմ զբաղվում , քաղաքական հետապնդման եմ ենթարկվում»:

815