Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրային Հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը գրում է.
Լսեցի Աջապահյանի հարցազրույցը, որտեղ ասում է, որ հարցազրույց է տվել ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻՆ, իսկ այդ հարցազրույցը եթեր չեն տվել։ Հարցազրույցում Աջապահյանը խիստ քննադատում է Փաշինյանին, Քոչարյանին, Սերժին, ՀՀԿ-ին և Դաշնակցությանը։
Մի պահ պատկերացնում եք Հանրայինը գրաքններ Շիրակի թեմի առաջնորդին և եթերազրկեր վերջինիս։
Լիլիթ Գալստյանը 100 ստատուս կգրեր, որ այս իշխանությունը այնքան սրբապիղծ ու ապազգային է, որ գրաքննում է Եկեղեցուն, Արթուր Խաչատրյանը թղթեր կբերեր ԱԺ, Գեղամ Մանուկյանը թափ կտար էդ թղթերը, Ասպրամն ու Քրիստինեն հայրենասիրական ճառեր կասեին`ապացուցելով իշխանությունների ապազգային և հակաքրիստոնեական էությունը, Իշխան Սաղաթելյանը նոր շարժում կնախաձեռներ, էդ ամենը կլուսաբանեին Սերժի ու Քոչարյանի բոլոր ԶԼՄ-ները, ֆեյսբուքյան ակտիվը և վարձու քաղաքագետների կոհորտան։
Իսկ հիմա ոչ մեկի ծպտունը չկա, որովհետև Աջապահյանը քննադատել ա ՀՀԿ, Դաշնակ, Քոչարյան, Սերժին։
Հանգիստ գրաքննել են, եթերազրկել Սրբազանին) ։
Էս չեք՞)