Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան Վրաստանին կոչ է արել միանալ «3+3» հարթակին՝ տարածաշրջանային, այդ թվում՝ Հարավային Կովկասում, համատեղ լուծումներ գտնելու համար։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը «3+3» նախարարական հանդիպման բացման խոսքում։

Ֆիդանը նշել է, որ «3+3» խորհրդատվական հարթակը տարածաշրջանի երկրներին հնարավորություն է տալիս գնահատելու համագործակցության հնարավորությունները։

«Այս համագործակցության մեխանիզմի ստեղծման գաղափարն առաջացել է եռակողմ հայտարարության ընդունումից հետո (Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին)։ Այս հարթակը կոչված է ապահովելու տարածաշրջանային, այդ թվում՝ Հարավային Կովկասի խնդիրների համատեղ լուծումների որոնումը։ Ցավոք, տարածաշրջանի երկրներից մեկն այստեղ ներկայացված չէ, սակայն հարթակը դեռ կոչվում է «3+3»։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր մերձավոր հարևան և բարեկամ Վրաստանը միշտ տեղ կունենա այս հարթակում, մենք միշտ կողջունենք նրա միանալը»,- ասել է նա։

300