Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԼՂ հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կնքված համաձայնագրերի հինգերորդ տարեդարձի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, մասնավորապես նշել, որ Բաքուն և Երևանը դեռևս շատ անելիքներ ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը անշրջելի դարձնելու համար:

«Այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց անմիջական հարևանների շահերից ելնելով տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնում, պետական ​​սահմանի արդարացի սահմանազատում և սահմանագծում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապերի հաստատում»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:

Ռուսաստանը պատրաստ է շարունակել իր ադրբեջանցի և հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) շրջանակներում:

609