Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մենք Հարավային Կովկասում ստեղծել ենք բոլորովին նոր իրավիճակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։

Ալիևը Հայաստանի հետ խաղաղության հաստատումը դասել է դրական զարգացումների շարքին․ նա հիշեցրել է, որ անցյալ տարվա օգոստոսին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է։

«Այն վայրը, որտեղ նախաստորագրվել է պայմանագիրը, նույնպես մեծ խորհրդանշական նշանակություն ունի։ Այն նախաստորագրվել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ստորագրել են ոչ թե տարաձայնությունները արձանագրող փաստաթուղթ, այլ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստը։

Բացի այդ, ստորագրվել է համատեղ հայտարարություն։ ԱՄՆ նախագահը ստորագրել է այս փաստաթուղթը որպես վկա»,- նշել է նա։

Նա նաև նշել է, որ ռազմական պատմության մեջ չի հանդիպի էլ որևէ դեպք, երբ երկրները խաղաղության հասնեն իրենց վերջին արյունալի բախումից երկու տարուց էլ պակաս ժամանակ անց։ 

87