Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը բարելավվելու միտումներ ունի, և կարևոր է 3+3 հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքի վերսկսումը խաղաղության գործընթացի առաջխաղացման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվելու միտում ունի։ Այս ամենից ելնելով՝ մենք կարծում ենք, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա առաջին հերթին տարածաշրջանային չափումներ։ Այս համատեքստում կարևոր է վերսկսել 3+3 հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքը»,- նշել է նա Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստում։

Նա ընդգծել է տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության ապաշրջափակման կարևորությունը, որի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։

 

468