Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Զորքերի հետքաշումը ածանցյալ է, որն արդեն տեղի է ունենում հիմք ընդունելով արձանագրված սահմանի, վերականգնված սահմանի հատվածը»,- այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինա Վարդանյանի հարցին:
Անդրադառնալով Կադաստրի կոմիտեի կողմից ֆիզիկական անձանց խնդրահարույց տարածքներում իրավուք տալուն՝ փոխվարչապետն ասաց. «Ես ինքս չեմ հասկանում Կադաստրի կոմիտեն ինչ հիմքով և ինչ քարտեզի հիման վրա է ֆիզիկական անձանց համար իրավունք գրանցել այն հատվածներում, որոնք հետո դարձան պրոբլեմ: Այսինքն, եթե կադաստրը ունի քարտեզ, որը հիմնավոր և լեգիտիմ է՝ մենք ինքներս դելիմիտացիայի ժամանակ կառաջնորդվեինք այդ քարտեզով, ավելին ասեմ՝ նույնիսկ սահմանամերձ 5 կմ-անոց շերտում չի կարելի գրանցել որպես իրավունք, բայց այնուամենայնիվ 2004 թվականից տեղի են ունեցել գրանցումներ և դրանց պետք է տրվի իրավական գնահատական»: