Գեոդեզիստ, քարտեզագիր Հայկ Ավդալյանի հետ Araratnews.am-ի տաղավարում զրուցել ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին: Քարտեզագիրը մասնագիտորեն բացատրել է, թե ինչ մեխանիզմներով, ինչ հաջորդականությամբ, ինչպիսի մասնագիտական խմբերի ներգրավվածությամբ կարող է իրականանալ սահմագծման և սահմանազատման աշխատանքները:

Ավդալյանը համառոտ ներկայացրեց այն ռիսկերն ու դժվարությունները, որոնք կարող են առաջանալ այս չափազանց նուրբ գործընթացում:

Սահմանագծում և սահմանազատում իրականացնելու համար մամուլում շրջանառվում են 1920-ական թվականների քարտեզը: Քարտեզագրից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի սահմաններ ենք ունեցել այդ թվականների քարտեզներով. «Ընդհանրապես քարտեզները ռազմական նպատակներով, երբ սկսվել են օգտագործվել սովետական միության ժամանակաշրջանում, դրանք հընթացս ենթարկվել են տարբեր փոփոխությունների, թարմացումների, սակայն այստեղ գալիս է սահմանների հարցը, թե մենք ինչ սահմաններ ենք ժամանակին օգտագործել: Եվ հիմա նշվում է 1920-ական թվականներին հաստատված խորհրդային միության այդ սահմանները, դրանք եղել են, սակայն մեր և Ադրբեջանի ժողովուրդները ապրել են միության տարածքում անհրաժեշտություն չի եղել այդ սահմաններին ուշադրություն դարձնել»:

Հայկ Ավդալյանը նշում է, որ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի տեղորոշվի, թե որտեղուվ է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները:

Գեոդեզիստն իր խոսքում հստակ արձանագրում է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացքը կարող է երկկողմանի փոխզիջումներով իրականանալ:

Մանրամասները` տեսանյութում:

Հայկ Մագոյան

 

15768