Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ  գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

Կողմ քվեարկեց հինգ, դեմ՝ երեք պատգամավոր։

Ինչպես արդեն հայտնել ենք, հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Դրական եզրակացություն ստանալուց հետո կանոնակարգը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին:

Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին:

326