Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։


«Բրիտանական կառավարության կողմից կայացված որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմաններն ու առաջարկությունները: Իրականում մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող առաջարկությունների մասով, ահաբեկչության հնարավոր վտանգի մասին լուրջ կտոր դուրս է արված այժմ Հայաստանի վերաբերյալ հատվածում և կան որոշ բաներ, որոնցում համաձայն չենք, կամ համաձայն ենք, բայց դուրս է հանված ավելի խիստ դիրքորոշումը, և հետևաբար ինչ դուք ասում եք, նախկինում էլ է եղել, պարզապես կամ դուք չես տեսնում, կամ այդքան հետ չեք գնացել»,- այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ՄԹ կառավարության հայտարարությանը՝ որտեղ իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել սահմաններին 5կմ մոտենալուց և չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան ճանապարհով: 
 

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին ԱԳ նախարարն ընդգծեց, որ ՀՀ-ն ունի օկուպացիայի տակ գտնվող 200 քկմ-ից ավելի տարածքներ, որոնք պետք է ներկայացվեն սահմանազատման գործընթացի ժամանակ. «Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի էական բաղադրիչ»:

Մանրամասները՝ տեսանյութում 


 

486