Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«1975 թվականի քարտեզ ասելով մենք ինչ ենք հասկանում, առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու, այսօր էլ ենք խոսել, դրանք Գլխավոր շտաբի քարտեզներն  են, որոնք կազմվել են 1974-78թթ.-ին և 1979-ին և մտել են ուժի մեջ: Բայց այդ քարտեզները միակ քարտեզները չեն, որոնք պետք է օգտագործել, և կամ կարծում եմ՝ կօգտագործվեն սահմանազատման գործընթացում, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանները այդ քարտեզներում չկան: Ըստ էության ինքը որոշակի ամբողջական է, բայց հիմա ամեն դետալ չեմ կարող ասել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետն ասաց, որ այս պահին պայմանավորվածություն չկա թե հաջորդը որ հատվածից է սահմանազատում իրականացվելու. «Ինչու՞ չենք քննարկում, որովհետև պայմանավորվածությունը համատեղ գործունեության ընթացքում հետևյալն է եղել՝ այս փուլում կանոնակարգը կանցկացնենք ներպետական ընթացակարգերով և ընդունվելուց հետո կփոխանակվենք ծանուցումներով, որից հետո կհանդիպենք և կքննարկենք հետագա հատվածների հարցը»: 
 

 

331