Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բոլոր այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, իրենք պետք է հետ քաշվեն, որտեղ մենք ենք առաջ, մենք պետք է հետ գնանք, մերը մերն է. իրենցը իրենցն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

«Նրանք 200 կմ² չափով Հայաստանի տարածքի մեջ են: Երբ մենք խոսում ենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքներից՝ ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է, պետք է վերականգնի դա: Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք, եւ Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ, եւ մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»։

 

Սիմոնյանը նշեց, որ հիմա գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է, որն արդեն իսկ արել են, և խաղաղության պայմանագիր կնքելն է. «Դրանից հետո մեր հարևանների հետ մեր քաղաքացիները առևտուր են անելու, իրար հետ փոխայցեր են անելու և այլն, բոլոր հարցերը լուծվելու են»:

 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

414