Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ պրն Խաժակյանը իրեն բնորոշ բառամթերքով, թքած ունենալով սահմանված օրակարգի վրա, ամբիոնը օգտագործում էր քաղաքական շահարկումների համար՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Պահանջին միացավ Թեհմինա Վարդանյանը: Վերջինիս այդ քայլը, սակայն, ոչ մեկին զարմանք չպատճառեց:

Մարուքյանը չի միացել 17-1 կուսակցությունների պահանջներին, թեև իր կուսակցության վառ ներկայացուցիչը, որը նախկինում երբեք աչքի չի ընկել, Մարուքյանի կարծիքին դեմ արտահայտվելով՝ այսօր փորձեց ձևավորել հրաժարականի պահանջի օրակարգ: Մնում է ենթադրել՝  ԼՀ կուսակցությունը, ի վերջո, աջակցո՞ւմ է 17-1 կուսակցություններին, թե՞ սեփական նախաձեռնությամբ է հանդես գալիս: Ամեն դեպքում, քննարկվող տարբերակներից որն էլ լինի, ուզում ենք պրն Խաժակյանին հիշեցնել իր քաղաքական լիդերի հայտարարությունը, որը բարձրաձայնվել է սեպտեմբերի 27-ին.

«Հրաման տվեք՝ գնան առաջ: Մենք պիտի այս պատերազմով լուծենք այս հարցը:

Ավելի լավ է մի անգամ արնաքամ լինենք, բայց վերջնական այս խնդիրը լուծենք»։

Հետաքրքիր է, իսկ եթե պատերազմը ավարտվեր այլ ելքով, պրն Խաժակյանը քանի՞ անգամ էր պնդելու, որ վերոհիշյալ հայտարարությունից հետո է միայն երկրի վարչապետը որոշել կռվել մինչև վերջ:

45 օր պատերազմ էր, այդ ու՞ր էին Մարուքյանը, Խաժակյանը և ԼՀԿ-ի այն անդամները, որոնք հորդորել են Երևանի քաղաքապետարանի նիստերի ամբիոնը դարձնել իշխանության համար մրցավազքի արենա: Եթե կարծում էիք, որ վարչապետը երկիրը տանում է կապիտուլյացիայի, գայիք և ձեր մտահոգ խոսքը բարձրացնեիք, չէ՞ որ այսչափ պետականամետներին նույնիսկ ձերբակալվելու վտանգը պիտի որ չվախեցներ:

ԼՀԿ-ը պատմության մեջ մնալու է մշտապես երրորդ պլանի դերակատարություն ունեցող կուսակցություն, և սրա մեղավորը բնավ վարչապետը չէ:

316