Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Կառավարության ծրագրի զեկույցի ժամանակ էր, որ ես այս ամբիոնից խոսեցի, որ իրականում այստեղ տեղի է ունենում շատ կարևոր և շատ էական քաղաքական հայեցակարգային բանավեճ: Ի՞նչ է նշանակում Հայաստան՝ սահմանազատված սահմաններով. սա նշանակում է իրական Հայաստան: Ինչու՞ են մեր գործընկերներն ասում, որ սահմանազատումը չի կարող բխել Հայաստանի շահերից, որովհետև իրենց գործունեության հիմքում պատմական Հայաստանի տեսլականն է»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ընդդիմադիր ուժերը փորձել են Կիրանցը դարձնել Հայաստանի Կառավարությանը թիրախավորելու առանցքային պատճառ և գործոն. «Հիմա հակառակը՝ իրավիճակը հետևյալն է՝ եկեք գնանք Կիրանց և տեսնենք սահմանազատումը բխու՞մ է Հայաստանի շահերից, թե՞ չի բխում»: