Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի կենտրոնական բանկը կառավարության ներկայացուցիչների հետ քննարկում է գնաճի նոր թիրախ սահմանելու հարցը: 

Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

Նա վերահաստատեց՝ ՀՀ կենտրոնական բանկը կշարունակի հետևողական քաղաքականությունը՝ պահանջարկի կարգավորման և գնաճի ու գնաճային սպասումների խարսխման ուղղությամբ:

«Մենք կառավարության գործընկերների հետ նաև սկսել ենք քննարկումներ՝ գնաճի նոր թիրախի սահմանման վերաբերյալ: Մեր առաջարկը գնաճի թիրախը նվազեցնելն է մինչև 3 տոկոս, որն ավելի համահունչ է զարգացած երկրների և արդյունավետ դրամավարկային քաղաքականություն իրականացնող երկրների ստրատեգիաներին»,- ասաց Մարտին Գալստյանը:

Գնաճի թիրախային ցուցանիշն այժմ 4 տոկոս է:

 

273