Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ 2023-2024 ֆինանսական տարում ընդգրկվել է հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներմուծողների  թվում, գրում է The Times of India-ն։

«Նախկին ԽՍՀՄ պետություն հանդիսացող Հայաստանն իր հերթին վերջին չորս տարիների ընթացքում Հնդկաստանի հետ կնքել է մի շարք գործարքներ «պատրաստի արտադրանքի» ներկրման համար, ինչպիսիք են հրթիռները, հրետանային ատրճանակները, հրթիռային համակարգերը, զենքի տեղորոշման ռադարները, զրահաբաճկոնները և գիշերային տեսողության սարքավորումները, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի»,- ասված է նյութում։

Նշելով հայ-ադրբեջանական ռազմական բախումների մասին՝ ասում է, որ Ադրբեջանը սերտ կապեր ունի Թուրքիայի և Պակիստանի հետ։

Հայաստանը դարձել է 25 կմ խոցման հեռահարություն ունեցող տեղական «Akash» զենիթահրթիռների առաջին օտարերկրյա պատվիրատուն, նշում է պարբերականը։

Նշվում է, որ հնդկական պետական եւ մասնավոր ընկերությունները տարատեսակ զենք, զինամթերք եւ համալրող սարքեր  են արտահանում մոտ 100 երկրներ։ Անցած տարի վաճառքի ծավալը կազմել է 2,6 մլրդ դոլար։

411